CIP-մաքրման տեխնոլոգիան համակարգերի և սարքավորումների ավտոմատացված լվացման-ախտահանման ամենաարդյունավետ և ժամանակակից լուծումներից է:
Այն նախատեսված է սննդամթերքի, ըմպելիքների, կաթնամթերքի, դեղագործական արտադրության և այլ արդյունաբերական ոլորտներում օգտագործվող խողովակաշարերի, տանկերի, ջեռուցիչների, ֆիլտրերի և այլ սարքավորումների ներքին մակերեսների մաքրման-ախտահանման համար՝ առանց ապամոնտաժման:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
CIP-կայանները ավտոմատացնում են մաքրման գործընթացը, սարքավորումների ապամոնտաժման կարիքը լվացման նպատակով վերանում է: Նվազում է մարդկային միջամտության անհրաժեշտությունը և արագացնում արտադրական պրոցեսները:
Համակարգերը թույլ են տալիս ծրագրավորել մաքրման ժամանակացույցերը, ջերմաստիճանը, քիմիական նյութերի խտությունը և լվացման և ախտահանման շրջափուլերը:
CIP-կայանները օպտիմալացնում են մաքրման ռեսուրսների օգտագործումը՝ նվազեցնելով ծախսերը և բնապահպանական բացասական ազդեցությունը:
Տեխնոլոգիան ապահովում է բարձր մակարդակի մաքրություն՝ նվազեցնելով արտադրանքի աղտոտման վտանգը և համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին:
Եթե ցանկանում եք ձեր արտադրական գործընթացներում ապահովել մաքրության բարձր մակարդակ և անվտանգություն, CIP-մաքրման կայանները հիանալի լուծում են:
Մեր մասնագետների թիմը պատրաստ է աջակցել ձեզ՝ ընտրելու և ներդնելու լավագույն համակարգերը՝ ըստ ձեր կարիքների:
Կապվեք մեզ հետ, որպեսզի ստանաք խորհրդատվություն կամ պատվիրեք ձեր CIP-մաքրման կայանը:
Created with Mobirise - Read more